Սուրեն Աղաջանյանն ազատվել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնից

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենն այլևս Սուրեն Աղաջանյանը չէ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ տնօրենի նոր ժ/պ է հանդիսանում Ադամ Պողոսյանը։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ լրացել է Սուրեն Աղաջանյանի կենսաթոշակային տարիքը և նրա հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարացվել։ Վերջինիս հետ պայմանագիրը կարող էր երկարացվել օրինական ճանապարհով, սակայն, հավանաբար, նպատակահարմար չեն համարվել, որ Սուրեն Աղաջանյանը որևէ կապ ունենա բնության հետ։ Վերջինս մոտ մեկ շաբաթ է արդեն չի զբաղեցնում ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Սուրեն Աղաջանյանը որպես մեղադրյալ ներգրավված է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու աղմկահարույց գործով, երբ իրեն պատկանող «Գետափ» ռեստորանի տարածքում ականատեսների ներկայությամբ կրակել և սպանել է տարածքի շներից մեկին։ Սուրեն Աղաջանյանի վրա հարուցվել է քրեական գործ, որն արդեն իսկ դատարանում է։ Ապրիլի 27-ին նշանակված հերթական դատական նիստը հետաձգվել է երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, հաջորդ նիստը նշանակված է հունիսի 4-ին։

Նշենք, որ գործով դատական նիստը երեք անգամ (հունվարի 29, փետրվարի 14, փետրվարի 24) հետաձգելուց հետո 2020թ.-ի մարտի 6-ին կայացել է գործով առաջին նիստը: 

Միևնույն ժամանակ, բազմաթիվ են ահազանգերն ազգային պարկի տարածքում տեղի ունեցող ապօրինի ծառահատումների մասին։ 

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ տնօրենի նոր ժ/պ է նշանակվել պահպանության բաժնի պետ Ադամ Պողոսյանը։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում