Հրազդանի կիրճից առգրավվել են տասնյակ կախովի ձկնորսական ցանցեր

ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։

ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։

Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։ Ստուգայցերը շարունակվում են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում