Ահազանգ․ թռչունները նստել են Արարատի ցիանիդային պոչամբարի մակերևույթին և մահացել

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ահազանգում է Արարատի մարզում գտնվող պոչամբարի վտանգավորության մասին՝ գրելով․ «Մեզ տեղեկություն են փոխանցել, որ Արարատի այս ցիանիդային պոչամբարում արտակարգ դեպք է տեղի ունեցել 8-10 օր առաջ։ Մեծ քանակությամբ թռչուններ նստել են դրա մակերևույթին և մահացել։ Ըստ ստացված տեղեկությունների թռչուններին հավաքել և թաղել են ռուսներին պատկանող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները՝ անվտանգության ռուս աշխատակիցների խիստ հսկողության տակ, որ ոչ մեկը չկարողանա ինչ-որ բան նկարել։

Ի՞նչ անել այսպիսի դեպքերում ու ո՞ւմ դիմել՝ պարզ չէ»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում