Անտառապահը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել

Ապրիլի 14-ին, ժամը 16.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 280-րդ կմ-ին ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցի կողմից ստուգման ենթարկված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել է բոխու փայտանյութ: Ուղևորը հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ակներ գյուղի՝ իր կողմից սպասարկվող անտառից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում