Կիսամեռ ոստիկանության գիտությամբ է կատարվում այս անողոք թալանը․․․ բաց նամակ

Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը բաց նամակով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ գրելով․ «Սևան-Դիլիջան-Ճամբարակ խաչմերուկում այսօր ժ.15- ի սահմաններում սիգ տեսակի ոչ սեռահասուն /150-200 գրամանոց/ ձուկ էին վաճառում: Իմ կոշտ դիտողությունից հետո վաճառողը թաքնվեց իր մեքենայի հետևում: Թեև վստահ եմ, որ և՛ սատկած «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը», և՛ կիսամեռ ոստիկանության գիտությամբ է կատարվում այս անողոք թալանը, այնուամենայնիվ հարկ եմ համարում տեղեկացնել ձեզ, որպեսզի հետագայում, երբ պետությունը պետություն կդառնա, նյութեր ու ապացույցներ/ լինեն այդ «մարմնի» կոռումպացված անդամներին պատասխանատվության ենթարկեու համար՝ թեկուզ հանցավոր անտարբերության համար... Պատրաստ եմ վկայություն տալ ցանկացած ատյանում...»։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում