Կորոնավիրուսի հետևանքով ավելի շատ ռնգեղջյուրներ են սպանվել

Վտանգված կենդանատեսակները կարող են պանդեմիայի ոչ անմիջական զոհեր դառնալ։ Ինչպես գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ վերջին շաբաթները հեշտ չեն եղել «Rhino 911» նախաձեռնության հիմնադիր Նիկո Ջեկոբսի համար։ Նախաձեռնության նպատակն է անհետաձգելի օգնություն ցուցաբերել վնասված ռնգեղջյուրներին՝ տեղափոխելով նրանց Աֆրիկայի տարբեր տարածքներից դեպի փրկություն։ 

Մարտի 23-ից, երբ Հյուսիսային Աֆրիկայում հայտարարվեց արտակարգ դրություն, պարոն Ջեկոբսը ստիպված է ամեն օր արձագանքել վիրավոր ռնգեղջյուրների մասին ահազանգերին։ Արդեն մարտի 25-ին նա փրկել է 2 ամսեկան ռնգեղջյուրի, որի մայրը սպանվել է որսագողերի կողից։ Հաջորդ օրը նա ուղղևորվել է փրկելու 2 ռնգեղջյուրների, որոնց եղջյուրները կտրվել են կրկին որսագողերի կողմից։ Ցավոք, նրանց փրկել չի հաջողվել։ 

Պարոն Ջեկոբսը հայտնել է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո գրեթե ամեն օր ահազանգեր է ստանում։ Նվազագույնը 9 ռնգեղջյուրներ որսագողերի զոհ են դարձել Հյուսիսային Աֆրիկայի միայն մեկ շրջանում։ Սա այն թիվն է միայն, որոնց մասին հայտնի է դարձել։ 

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում