«Հայանտառ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

Վահե Մացակյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

Կենսագրություն

Վահե Մացակյանը ծնվել է 1985 թվականին։

2007 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը (մասնագիտություն` ագրոնոմ),

2010-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝
(մասնագիտությունը՝ անտառագետ):

Կենսաբանական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքային գործունեություն

2011-ին սկսել է աշխատանքը Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի» պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող։

Նույն տարում աշխատանքի է անցել գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

2013թ-2018թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ։

2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է ԲՆ Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ։

2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

Հեղինակել է 4 գիտական հոդված։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում