Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է

Ամեն տարի ապրիլի 1-ին ամբողջ մոլորակը նշում է Թռչունների միջազգային օրը (International Bird Day): Հենց այդ ժամանակ են տաք երկրներից վերադառնում չվող թռչունները։ Այս օրը սկսել են նշել 1906 թվականից, քանի որ այդ թվականի ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան:
Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Հայաստանը թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայն 1993 թվականից անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների մասին, հատկապես որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային կոնվենցիային:

Ըստ մասնագետների` թռչունների համար լուրջ վտանգ են ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների:

Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը: Նշենք, որ 1600թ.-ից ի վեր թռչունների մոտավորապես 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման եզրին: 

Այս տարիների ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ներկայացնում է ՀՀ-ում թռչնաշխարհին սպառնացող հիմնական վտանգները: ՀՀ թռչունների հարուստ տեսակային և թվային կազմին առաջնային վտանգ սպառնացող գործոններից շարունակում են մնալ որսագողերը, որոնք մեծամասամբ անգիտության հետևանքով վնասում են անգամ հազվագյուտ հանդիպող տեսակների: Ընդգծենք նաև 2019թ.-ին տեղի ունեցած ցավալի իրադարձությունները, որոնք հանգեցրին արագիլների անկման

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում