Ամուսինը ներկայացել է ոստիկանություն. ապօրինի որսի հետքերով

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ օրերս ապօրինի որսի դեպքի մասին հրապարակմամբ նյութեր են նախապատրաստվում: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռնարկված միջոցառումներով պարզվել է օգտատիրոջ ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին, ժամը 20.45-ին, նրա ամուսինը ներկայացել է Վաղարշապատի բաժին և տվել բացատրություն: Քննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լուսանկարները համացանց են բեռնվել 2020թ.-ի մարտի 28-29-ին Մոնիկա Մանուկյան օգտատիրոջ կողմից: Լուսանկարներում սպանված թռչունը մոխրագույն տառեղ (Ardea cinerea) է, որը չի հանդիսանում որսատեսակ, ուստի վերջինիս որսը թույլատրված չէ: Մոխրագույն տառեղը տարածված է ամբողջ Եվրոպայում՝ բացի հյուսիսից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում