Կենդանիների կողմից մարդկանց կծվածության դեպքերը չեն աճել

«Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա հայտնում է, որ նախորդ տարվա համեմատ կենդանիների կողմից մարդկանց կծվածության դեպքերը չեն աճել: 

Պաշտոնական տվյալները վկայում են, որ 2019թ.-ի մարտի 1-ից մինչև 2020թ.-ի հունվարի 30-ը գրանցվել է 4466 կծվածության դեպք, որից 2767-ը տերով կենդանիների կողմից է, իսկ 1699-ը՝ թափառող: Վիճակագրությունը ցուցադրում է նաև, որ կծվածության դեպքերի քանակն ըստ ամիսների կայուն են՝ զգալի փոփոխության չեն ենթարկվել: 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀ-ում արձանագրվել են թափառող կենդանիների կողմից մարդկանց կծման դեպքեր, որոնց հաջորդել է քաղաքացիների կողմից բարձրացված բողոքի ալիք, ինչի հետևանքով կենդանիների և մարդկանց համակեցությունը նույն տարածքում դարձել է լարված ու ագրեսիվ: Իրավիճակի սրմանը մեծապես նպաստել է նաև սոցիալական ցանցերում օգատերերի, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-երի կողմից թեմայի շահարկումը և խուճապային մթնոլորտի ձևավորումը: 

Առողջապահության նախարարության կողմից ստացված պաշտոնական վիճակագրական տվյալները, սակայն, հակառակն են ապացուցում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում