«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը նոր տնօրեն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել: Վարչապետի որոշմամբ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Ռուզաննա Ոսկանյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

Հիշեցնենք, որ հունվար ամսին Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Մերուժան Գալստյանն ազատվել է աշխատանքից: 

Տեղեկատվական կայքերից մեկում Ռուզաննա Ոսկանյանը դեռևս հանդիսանում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում