Հրապարակվել է ձկնորսության համար թույլատրելի տեսակների ցանկը. նախարարի հրաման

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2020 թվականի հունվարի 17-ի N2459-8 գրությամբ ներկայացված առաջարկությունները` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 3-ին ստորագրել է 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը:

2020թ.-ի ընթացքում ՀՀ ջրային տարածքներում սահմանվել է սոցիալական նպատակներով որսի հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները. կարմրախայտ, ծիծանափայլ ֆորել, կովկասյան թեփուղ, սպիտակ ամուր, սև ամուր, կուրի կողակ, կուրի բեղաձուկ, ճանար, արևելյան տառեխիկ, ծածան, սպիտակ հաստաճակատ, խայտաբղետ հաստաճակատ, արծաթափայլ կարաս, բրամ, լոքո, խեցգետին (Հրամանն ամբողջությամբ՝ հղումով): 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում