Նաիրիտ գործարանի տարածքում վտանգավոր թափոնները կվնասազերծվեն

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախատեսվում են Նաիրիտ գործարանի տարածքում նախատեսվող վտանգավոր թափոնների վնասազերծման աշխատանքներ:

Հայտարարությունից տեղեկանում ենք. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. փետրվարի 21-ին ժամը 12:00-ին Երևանի Բագրատունյանց 70/1 հասցեում տեղի կունենան «Էկո Գրուպ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շենգավիթ վարչական շրջան, Նաիրիտ գործարանի տարածքում նախատեսվող վտանգավոր թափոնների վնասազերծման հանգույցի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ»:

Ներկայացված նախնական հայտում ասվում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում պահեստավորված են մի շարք քիմիական միացություններ, որոնգ վտանգ են ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար: Այս նախաձեռնության նպատակն է կազմակերպել այդ նյութերի վնասազերծումը, ինչպես նաև այլ ծագման վտանգավոր հեղուկ և պինդ օրգանական թափոնների ոչնչացումը:

Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ

Թափոնների վնասազերծման համար ընտրվել է «Էկո Էներգիա» (ՌԴ, Յակուտսկ) ընկերության УМ 1А8 - A10 տեսակի (առևտրային՝ «УМКАС» տիպի) ջերմային վնասազերծման կայանք: Կայանքը համապատասխանում է ՌԴ “СТО 38706866.001-2018” ստանդարտին և ունի ՌԴ պետական փորձաքննության եզրակացություն: Կայանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները բերված են հավելվածների մասում:

УМ 1A8 շարքի թափոնների չեզոքացման կայանքները նախատեսված են բարձր ջերմաստիճանի միջոցով արդյունաբերական, բժշկական, կենցաղային պինդ և այլ թափոնների չեզոքացման և ոչնչացման համար։

УМ 1A8 – A10 կայանքը ներառում է 10մ3 ծավալով հորիզոնական ռեակտոր, կահավորված բարձր ճնշման օդամղիչներով, որոնք խողովակաշարերով օդը մատակարարում են ռեակտորի և գազահեռացման համակարգ։

УМ 1A8 շարքի կայանքները օգտագործվում են հետևյալ թափոնները ոչնչացնելու(վնասազերծելու) համար.

• կենցաղային պինդ;

• անասնաբուծության, թռչնաբուծության, սպանդանոցների և այլն;

• փայտամշակման, ստվարաթղթի, թղթի;

• բժշկական/կլինիկական;

• ածխային արդյունաբերության;

• տարաների, փաթեթավորման և փաթեթավորման նյութերի ոչ հալոգենային պոլիմերների։

Թափոնների կառավարման գործընթացը բաղկացած է հետևյալ հիմնական գործողություններից.

- թափոնների բեռնում;

- ջերմային չեզոքացում (այրում);

- մոխրի մնացորդները և գազի մաքրման արտադրյալների բեռնաթափում։

Օժանդակ գործողություններ՝ թափոնների ընդունում և նախապատրաստում։

Այրումը իրականացվում է թեթև հեշտ բռնկվող թափոնների միջոցով: Այրման

գործընթացի սկզբնական փուլում թափոնները «տաքացվում են» այրման գոտում առաջացած սինթեզ գազի վերադարձի և այրման շնորհիվ։

Այրման գործընթացի համար պահանջվող թթվածնի քանակությունը ներմուծվում է ճեղքվածքների միջոցով և կապման տեխնոլոգիական ուղիներով։

Օդի ներարկումը կարգավորվում է օդամղիչի կառավարման համակարգի միջոցով։ Այրման հիմնական գոտում ջերմաստիճանը տատանվում է 600-ից 900օ C, ջերմաստիճանի աստիճանական աճով։

Օդի հոսքերը այրման կենտրոնի կլորացված պատերի երկայնքով շարժվում են, ինչը պայմանավորված է այրման կենտրոնի գնդաձև ձևավորմամբ, ստեղծում են պտույտային հոսքեր, որոնք, երբ բախվում են ծխագազերի հետ, ձևավորում են այրման երկրորդ տիրույթը՝ 1000-1200օ C այրման ջերմաստիճանով, որը տեղի է ունենում հորիզոնական խողովակների վերջնական հատվածում: Այս մասում տեղի է ունենում «ծանր» ածխաջրածինների այրում։ Այսպիսով, ռեակցիայի արդյունքում առաջացած ջերմությունը փոխանցվում է թափոնների չայրված շերտերին, որոնք պահանջում են այրման ավելի բարձր ջերմաստիճան, և լրացուցիչ ջերմության շնորհիվ ոչնչացնում մնացած թափոնները։
Այս գործընթացի արդյունքում երկու բաղադրիչները (գազը և պինդ վառելիքը) ակտիվանում են, նախապես տաքացվելով, և ստեղծված պայմաններում ռեակտորի ջերմաստիճանը կարող է շատ ավելի բարձր լինել, քան ադիաբատիկ այրման ջերմաստիճանը։

Գազային բաղադրիչը մեծացնում է գործընթացի կայունությունը և ջերմային արդյունավետությունը և ապահովում է ռեակտորում գոտիների տարածական տարանջատում (տաքացում, պիրոլիզ, գոլորշիացում, օքսիդացում, կոնդենսացիա, հովացում և այլն)։

Այրման բարձր արդյունավետությունն ապահովվում է հանդիպակաց հոսքերի օպտիմալ համադրության շնորհիվ։

Գազային հակադարձ սխեմայի օգտագործումը թույլ է տալիս հասնել գործընթացի էներգետիկ բարձր արդյունավետության։ Դա հնարավոր է դառնում գործընթացի որոշ առանձնահատկությունների պատճառով, մասնավորապես.

- պինդ վառելիքի և սինթեզ գազի հանդիպակաց հոսքի ժամանակ ներքին ջերմափոխանակություն է տեղի ունենում թափոնների և սինթեզ գազի միջև՝ առանց լրացուցիչ սարքերի օգտագործման;

- քիմիական ռեակցիաներում արձակված ջերմությունը կենտրոնացած է համեմատաբար նեղ այրման գոտում, իսկ ռեակտորից հեռացող արգասիքներն ունեն համեմատաբար ցածր ջերմաստիճան;

- ռեակտորում տեղի է ունենում գոտիների ավտոլոկալիզացիա։
Այրման համակարգի ելքի վրա տեղադրված է ծխի հեռացման և ծխաբեր գազերի մաքրման համակարգ։

Ծխի հեռացման համակարգը պատրաստված է ջերմակայուն պողպատից՝ ֆիքսված երկարության խողովակների հատվածների տեսքով, որոնք միմյանց հետ փոխկապակցված են

Գազերի մաքրումը կատարվում է հետևյալ հանգույցներում.

- կենտրոնախույս բարբոտաժի ապարատ;

- ցիկլոն։ (Ամբողջությամբ՝ հղումով)

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում