Ռուսաստանում որսագողերը սպանել են աշխարհի ամենահազվագյուտ կենդանիներից մեկին

Պրիմորիեի երկրամասի Միխայլովսկի շրջանի տայգայում բնապահպանական տեսուչները կասկածելի հետքեր են հայտնաբերել և անմիջապես դիմել են վերահսկող մարմին: Նախնական ուսումնասիրության արդյունքում մասնագետները հաստատել են, որ սպանվել է վագր: 

«Ամուրյան վագր» կենտրոնի տնօրեն Սերգեյ Արամիլևը հայտնել է. «Կան անհերքելի փաստեր, որ վագրը մահացել է և դուրս է բերվել անտառից»: 

ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են, որ Օտրադնոյե գյուղից ոչ հեռու տեղի ունեցած դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի հետախույզները: Վերցված կենսաբանական նմուշներն ուղարկվել են լաբորատորիա: 

Ամուրյան վագրը վագրերի տեսակի ամենամեծ ենթատեսակն է: Վայրի բնության մեջ այս տեսակը հանդիպում է հիմնականում Պրիմորիեի և Խաբարովսկի երկրամասի տարածքում, ինչպես նաև՝ շատ քիչ քանակությամբ ապրում են նաև Չինաստանում ու Հյուսիսային Կորեայում: 

Ռուսաստանում պոպուլյացիայի ծավալը հիմնականում կայուն է և անգամ աճի միտում ունի: 2014-2015թթ.-ի տվյալներով հաշվվել է մոտ 540 առանձնյակ, իսկ այժմ՝ 580-600-ը: Ամեն դեպքում, քանակությունը քիչ է և տեսակն ընդգրկված է ՌԴ կարմիր գրքում, ինչպես նաև՝ Միջազգային կարմիր ցուցակում (IUCN):

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում