Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 135 մլն դրամ վնաս

2019 թվականի դեկտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 58 դեպք, որից 43 դեպքով հաշվարկվել է 135.681.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 40 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 110.126.090 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 13 դեպքով (87 հացենի, 309 բոխի, 8 բալենի, 421 կաղնի, 189 լորենի, 35 ուռենի, 68 հաճարենի, 1 հողմատապալ հաճարենի, 1 սոճենի, 14 բարդի, 66 թխկի, 8 տանձենի, 12 ձիակասկ) հաշվարկվել է 106.427.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1,7 խմ վառելափայտ, 1,1 խմ թափուկ վառելափայտ)՝ 81.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 հացենի, 1 կաղնի, 2 բոխի, 3 թեղի, 1 հաճարենի) հաշվարկվել է 398.250 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 18 դեպքով (43,7 խմ վառելափայտ, 42,18 խմ թափուկ վառելափայտ, 970 պարկ փայտածուխ, 76,16 խմ գերան)՝ 3.219.540 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կոտայք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում ամփոփվել է 1 ստուգում։ Երևան՝ նախկինում «Պալմա Պալաս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 4 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 24.529.944 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Սյունիք՝ առանց համապատասխան փաստաթղթերի շինարարական ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ հողի բերրի շերտի տեղափոխման 2 դեպքով հաշվարկվել է 24.465.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Արմավիր՝ հողի բերրի շերտի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 64.944 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ամփոփվել է 2 ստուգում, 2-ով հաշվարկվել է 1.025.626 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Սյունիք՝ նախկինում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ՀՀ ոստիկանության հետ համատեղ իրականացված զննությամբ արձանագրվել է համազարկային արտահոսքի 1 դեպք, որի առնչությամբ հաշվարկվել է 1.005.410 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս (նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին): Արմավիր՝ նախկինում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և հաշվարկվել է 20.216 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 11 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 16 գործ (1.344.840 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.111.828.8 ՀՀ դրամ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում