Երևանի կենդանաբանական այգին փակ է. հայտնի է ուղտի անկման հավանական պատճառը

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը երեկ հայտնել է, որ Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են անկել: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԵԿԱ հանդես է եկել հայտարարությամբ. «Սույն թվականի հուվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է:

Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:

Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»:

Ավելի ուշ ԵԿԱ հայտնել է նաև այցելուների համար Կենդանաբանական ագին ժամանակավորապես փակ լինելու մասին: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում