«Ազատեկի վարչական ղեկավարը տներով ման է գալիս՝ հորդորելով գալ ու կողմ արտահայտվել հանքին...»

Հանրային լսումների հայկական իրականության մասին

Երեկ երեկոյան տեղեկություն էի ստացել, որ Ազատեկ գյուղի վարչական ղեկավարը տներով ման է գալիս ու իրեն աջակից մարդկանց տեղեկացնում, որ փետրվարի 6-ին լսումներ են լինելու հանքի վերաբերյալ՝ հորդորելով գալ ու կողմ կարծիք հայտնել։ Այսօր ցերեկը ժամը 4-ին մոտ զանգում եմ իրեն ու հարցնում, թե ամսի 6-ին լինելո՞ւ են հանրային լսումներ ձեր գյուղում։ Ասում է հաստատ չգիտեմ, բայց ԿԳԲ-ից ասել են, որ լինելու է։ Ասում եմ ԿԳԲ-ն ի՞նչ կապ ունի հանրային լսումների հետ, դուք օրենքներից տեղյա՞կ չեք։ Ինքն էլ, թե այդպես ենք լսել, հաստատ բան չգիտեմ։ Ասում եմ, դուք տներով շրջել ու մարդկանց ասե՞լ եք, որ ամսի 6-ին լսումներ են լինելու, չգիտե՞ք, որ լսումներից 7 օր առաջ պետք է հայտարարություն լինի Վայքի համայնքապետարանի կայքում դրված։ Ինքն էլ թե ես հաստատ չգիտեմ, կարո՞ղ է կա հայտարարություն դրած։ Ասում եմ չկա ոչ մի բան, ու հանկարծ չփորձեք անօրինական լսումներ անցկացնել։

Հեռախոսն անջատում եմ ու զանգում եմ Վայք խոշորացված համայնքի ղեկավարին, որի կազմի մեջ է մտնում Ազատեկ գյուղը։ Ասում եմ դուք տեղյա՞կ եք, որ Ազատեկում ամսի 6-ին լսումներ են լինելու ու ըստ վարչական ղեկավարի դա ԿԳԲ-ն է ասել։ Ինքը, թե չէ, չկա այդպիսի բան։ Ասում եմ, բայց լինելու են լսումներ, ինքն էլ, թե չէ։ Ասում եմ, նայեք, հանկարծ ապօրինի քայլեր չանեք, թե չէ լավ բան չի ստացվի։

Անջատում եմ հեռախոսն ու դրանից մոտ 1 ժամ հետո Վայքի համայնքապետարանի ՖԲ էջում և կայքում ( http://www.vayk.am/Pages/Misc/Announces/view.aspx… ) հայտնվում է այս հայտարարությունը՝ ամսի 14-ի հանրային լսումների մասին։

Հիմա այս որակի ու մտածողության վիճակում ի՞նչ են մտածում կառավարությունն ու ԱԺ-ն, շարունակենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, վստահենք տարբեր կառույցներում նստած մարդկանց, թե՞ ամեն դեպքում քայլեր անենք իրական։

 

 

ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման: 

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վայոց ձորի մարզում հանրային քննարկումների արդյունքում տեղի բնակիչները հավանություն և նախնական համաձայնություն չեն տվել Ազատեկի հանքավայրի շահագործման ծրագրին:  

Վայքի համայնքապետարանի հայտարարության համապատասխան. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ.փետրվարի 14-ին, ժամը 13:00-ին Վայոց Ձոր մարզի Ազատեկ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Վայոց Ձոր մարզի Ազատեկի հանքավայրի ձախափնյա մասի ստորգետնյա եղանակով շահագործման հանրային լսումներ: Հանրային լսումների հետ կապված հիմնադիր փաստաթղթերին ու վնասակար ազդեցությունների և դրանց հետևանքների կանխարգելմանը, նվազեցմանը / բացառմանը / և փոխհատուցմանը ուղղված բնապահպանական միջոցառումերի բնութագրին կարելի է ծանոթանալ ՀՀ Վայոց Ձորի Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայքում»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում