Երևանի քաղաքապետը մերժել է Աջափնյակում նոր հանքի շահագործման հայտը

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը»,- այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ կողմից նախատեսվում էր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործում: Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ հիմնադիրներ են հանդիսանում քաղաքացիներ Արմեն Լևոնի Մկրտչյանը և Արման Շահենի Մարտիրոսյանը: Ընկերության գործունեության մասին այլ տեղեկություններ առկա չեն:

Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է նաև իր դիրքորոշումը. «Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում