Ծառերն ապօրինի հատել էր այգու պահակը

Հունվարի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով Վանաձոր քաղաքի «Բուսաբանական այգու» հարակից անտառային հատվածում ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են 2 քաղաքացիների, որոնց մոտ ընկած էին հատված ծառեր:

Քաղաքացիները հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ այգու պահակներն են, իսկ կանգուն ծառերը բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է նրանցից մեկը:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում