Քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը երեկ՝ հունվարի 29-ին, գլխավորել է Սևանա լճի հիմնախնդիրներին վերաբերող քննարկումը։

Քննարկումը նպատակ ուներ վերհանել Սևանա լիճ թափվող կամ լճից դուրս եկող ջրերի որակի վերահսկողության և արդյունավետ կառավարման, մասնավորապես՝ կեղտաջրերի մեխանիկական և կենսաբանական մաքրման կայանների տեղադրման և դրանց շահագործման հետ կապված խնդիրները։

Քննարկմանը ներկա էին շրջակա միջավայրի նախարարության ոլորտի մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների և տնտեսվարողող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում նախարարության համապատասխան պաշտոնյաները ներկայացրել են իրականացվող օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են Սևանա լճի ջրերի արդյունավետ կառավարմանը։ Տնտեսվարողների կողմից ներկայացվել են ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու առաջարկվող լուծումները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում