Ամուլսարի ճանապարհները փակ պահողների պատճառով խնդիրը մտել է փակուղի. վարչապետ

Այսօր՝ հունվարի 25-ին, Կապան քաղաքում տեղի ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին անդրադարձ եղավ նաև Ամուլսարի հանքավայրի շահագորշման շուրջ առաջացած խնդիրներին: Լրագրողի հարցադրմանը, թե տիրապետում է արդյոք կառավարությունը որևէ տեղեկության, որի մասին չի բարձրաձայնվում և կարող են արդյոք առաջանալ իրավական խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով. «Կառավարությունը ոչ մի խնդիր չգիտի, որը չի բարձրաձայնում: Իրավական խնդիրներ կարող է ունենալ, որովհետև ենթադրում եմ Լիդիանը արբիտրաժ կդիմի և ես էսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը և համարում եմ մեր հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ խնդիրը մտել է փակուղի և դուրս չի գալիս: Չի՛ լուծվելու էս հարցը որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է, չի՛ լուծվելու: Այսինքն, ինքը նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ-որ 2018թ.-ին, ոչ՝ էն կողմ, ոչ՝ էս կողմ»: 

Վարչապետն ինքն իրեն հաց տվեց՝ «Ես շահագրգռվածություն ունե՞մ, որ Ամուլսարի հանքը շահագործվի. և՛ այո, և՛ ոչ: Ես շագրգռվածություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ, օրինակ՝ եթե Ամուլսարի հանքը շահագործվեր, մենք այս տարի կունենայինք 7.5, և հետագայում էլ, շատ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր և այլն, բայց մյուս կողմից՝ ես ոչ մի պարագայում չեմ համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի, և կոնկրետ Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչների առողջության և Հայաստանի բնապահպանությանը անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին:

Ինչո՞ւ եմ ասում անվերականգնելի, որովհետև հիմա, որ դուք Երևանից եկել եք, բնապահպանությանը վնաս եք հասցրել, որովհետև եկել ենք մեքենայով, որը վտանգավոր արտանետումներ է թողարկում, բայց ոչ մի պարագայում թույլ չեմ տա, որ էտ ի հաշիվ մեր բնապահպանությանը հասցրած անդառնալի վնասների հավին լինի: Հիմա, քանի որ այնտեղ ճանապարհը փակված է, մենք չենք կարողանում գալ եզրակացության՝ հիմա դա անդառնալի վնասներ պարունակող է, թե՞ ոչ: Այս հարցը այս վիճակում մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ ես համարում եմ այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից և համարում եմ, որ այդ գործուղությունները չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից: Նախկինում էլ են եղել կասկածներ, հիմա էլ կան կասկածներ, որ այդ իրավիճակում շահագրգիռ են որոշ շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի բորսայում բաներ տեղի ունենան, որպեսզի իրենք ձեռք բերեն էնտեղ գոյություն ունեցող բաժնետոմսերը, բայց իրենց էլ երազախաբություն է սպասվում, որովհետև մենք այդպիսի զարգացումներ, այդպիսի մանր պրոցեսներ թույլ չենք տալու, եթե պարզվի այդպիսի բան ամենակոշտ պատասխանատվության կենթարկվեն բոլոր ներգրավված անձինք»:

Հիշեցնենք, որ վերջերս Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետոմսերի վաճառքը։ Պատճառը այն է, որ Լիդիանի պարտատերերը այլևս չեն համաձայնվել երկարաձգել ընկերության պարտավորությունների մարման ժամկետները։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում