Մերուժան Գալստյանն ազատվել է աշխատանքից

Այսօր՝ հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած 39-Ա որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Մերուժան Գալստյանն ազատվել է աշխատանքից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից», - գրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված վարչապետի որոշման մեջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում