Հրդեհներ Տավուշի և Լոռու մարզերում

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է Հայաստանի տարածքում բռնկված հրդեհների մասին: 

«Հունվարի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5 հա, 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել»,- հայտնում է ծառայությունը: 

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է նաև Լոռու մարզում բռնկված հրդեհի մասին. «Հունվարի 11-ին, ժամը 07:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 25 հրշեջ-փրկարար և 3 օժանդակ տեխնիկա: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից և գյուղի 22 բնակիչ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 40-50 հա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում