Ջրային կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. հունվարի 10-ին ստորագրել է Վարդան Մելքոնյանին Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին 25 - Ա որոշումը: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- հայտնում է վարչապետի որոշմամբ:

Հիշեցնենք, որ Վարդան Մելքոնյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում է նշանակվել 2019թ.-ի մարտ ամսին կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում