Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է «Լիդիան»-ի բաժնետոմսերի վաճառքը

Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետոմսերի վաճառքը։ Պատճառը այն է, որ Լիդիանի պարտատերերը այլևս չեն համաձայնվել երկարաձգել ընկերության պարտավորությունների մարման ժամկետները։ Վերջին ժամկետը եղել է դեկտեմբերի 20-ը։ Այս պահին ընկերությունը գտնվում է CCAA օրենքի պաշտպանության տակ, որը թույլ է տալիս այն կազմակերպություններին, որոնք պարտք են իրենց պարտատերերին ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլար, կատարել բիզնեսի և ֆինանսների վերակազմակերպումներ։ Տվյալ պարագայում դա նշանակում է հետևյալը՝

1. Մինչև հունվարի 2-ը պարտատերերը չեն կարող դիմել դատարան պարտավորությունների հարկադիր գանձման համար

2. Հնարավոր է այս ժամկետը երկարաձգվի

3. Կազմակերպությունը մինչև նշված ժամկետը շարունակելու է իր գործունեությունը

4. Նախատեսվում է շարունակել վճարել աշխատակիցներին և մատակարարներին

5. Տորոնտոյի ֆոնդային բորսան այս պաշտպանության ներքո քննարկելու է ցուցակից հանելու որոշումը

Կազմակերպությունը նախատեսում է շարունակել`

1. քննարկումները ՀՀ կառավարության հետ ճանապարհները բացելու համար

2. քննարկել վաճառքի տարբերակները

3. ավարտել արբիտրաժ դիմելու ֆինանսավորման քննարկումները (Փնտրում են ֆինանսավորում արբիտրաժ դիմելու ՀՀ կառավարության դեմ)

 

 

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում