Նահատակ պոչամբարից ընդամենը 50մ հեռավորության վրա ապրում է 3 անչապահաս երեխա

Այս տանը, ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մեծ Այրում, Նահատակ պոչամբարից ընդամենը 50 մետր հեռավորության վրա ապրում է երեք անչապահաս երեխա, ովքեր շարունակաբար հիվանդ են լինում, իսկ տնամերձ հողամասում աճեցրած միրգ բանջարեղենը պիտանի չէ օգտագործման համար։ Այս տան երեխաները, քանզի երեխա են ժամանակ առ ժամանակ խաղում են պոչամբարի ափին, քանզի պոչամբարը ցանկապատված չէ։ Երեխաների հայրը, Հարություն Դանիելյանը, փախստական Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից այլևս չգիտի ինչ անի։ Այլ բնակարան չունի, որպեսզի տեղափոխվի մի փոքր ավելի անվտանգ տարածք։ Տունը ցանկանում է վաճառել, սակայն ոչ ոք այն չի գնում բնականաբար:

Այս տարի ընտանիքի տնամերձ հողամասից մեր կողմից վերցրած միրգ բանջարեղենի նմուշառումները փորձաքննություն ացնան Չեխիայի քիմիական ինստիտուտում և արդյունքը մկնդեղի և այլ ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներն են, որոնք քաղցկեղածին և ոչ քաղծկեղածին բազմաթիվ հիվանդությունների ռիսկեր են պարունակում։

Արշավ ենք սկսում, ընտանիքին հասցված վնասներին փոխհատուցում տալու համար և մանկահասակ երեխաներին ավելի անվտանգ գոտի տեղափոխելու նպատակով: Միացեք արշավին, ովքեր միանում են, գրեք մեկնաբանություններում և ինձ անձնական նամակով։

 

Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում