Ձնախառն անձրև․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում