Նյութեր են նախապատրաստվում․ ՀՀ դատախազությունը՝ Դիլիջանում սպանված շների մասին

««ECONEWS.AM» լրատվական կայքում 2019թ. դեկտեմբերի 9-ի «Դիլիջանում կրակել և սպանել են երկու շան» վերտառությամբ հրապարկումը ՀՀ դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժին՝ հրապարակումը որպես հանցագործության մասին հաղորդում գրանցելու և քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ»,- այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ օրերս Դիլիջանում գտնվող «Էկո կայան» հյուրանոցի շրջակայքում կրակել և սպանել են հյուրանոցի երկու շներին։ Հյուրանոցից մեզ հայտնեցին, որ առավոտյան լուսաբացին, ժամը՝ 6-ի սահմաններում սպանված են հայտնաբերվել հյուրանոցի երկու շները, որոնցից մեկը որսորդական էր, հսկում էր տարածքը, իսկ մյուսը՝ մաքրացեղ մալամուտ էր: «Առավոտյան շները միշտ մեր տարածքով ֆռում են, լճից վերև հատվածում է եղել, բարձրանալուց անտառահատները կամ որսագողերը կրակել են: Չենք տեսել ովքեր են: Մենք ձայն չենք լսել, մոտակայքում ապրող մեր ծանոթները զանգահարել են, ասել են՝ ձեր շներն այստեղ են»,- մանրամասնեց աշխատակիցը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում