Երևանը կունենա անտառապատ տարածքների ոռոգման կաթիլային համակարգ

Օրերս Կառավարության նիստում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է 6 մլն դրամ փոխանցել անտառային կոմիտեից «Հայանտառ» ՊՈԱԿ–ին։ Գումարը կուղղվի Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար։

Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ Նորքի անտառներում, կախված հողերի որակից ու տարածքի թեքությունից, վերարտադրողականությունը չափազանց ցածր է, և կաթիլային համակարգի ներդրման արդյունքում անտառվերականգնման աշխատանքներն այս տարածքում ավելի արդյունավետ կլինեն։

Շրջակա միջավայրի նախարարը հավելեց նաև, որ նույնիսկ սեփականաշնորհված հատվածներում սահմանվելու է կանաչապատման նվազագույն ցուցանիշ, որը սեփականատերերը ստիպված կլինեն ապահովել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում