Դիլիջանի «Գետափ»-ում շանը կրակելու վերաբերյալ դեպքով քրեական գործ է հարուցվել. դատախազություն

«Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով:

Ուղարկվել է նաև դեպքի վերաբերյալ «ECONEWS.AM» լրատվական կայքի համապատասխան հրապարակումը` դրանում նշված՝ դեպքին վերաբերող հանգամանքները ևս քննության առարկա դարձնելու համար»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում