Չի բացառվում նաև մարդկային միջամտությունը. մասնագիտական կարծիք

««Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը և այլ հայ և օտարերկրյա կենդանաբույժ մասնագետներ համատեղ իրականացրել են Կենդանաբանական այգում անկած մուֆլոնների դիերի զննումը»,- այս մասին տեղեկանում ենք Կոալիցիայի ֆեյսբուքյան էջից:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Զննման արդյունքները և եզրակացությունները հաստատեցին «Մեկ Առողջություն» կոալիցիայի նախնական կարծիքը առ այն, որ կենդանիների անկումը պայմանավորված է եղել խոշոր առանձնյակներից կազմված շների ոհմակի (կամ այլ տեսակի կենդանիների ոհմակի կամ մեկ առանձնյակի) հարձակումով կամ մարդկային միջամտությամբ: Կոալիցիան չի բացառում նաև վերը նշված գործոնների համակցությունը»: 

Հիշեցնենք, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է օրերս Երևանի կենդանաբանական այգում անկած կենդանիների անասնաբուժական փորձարկման արձանագրությունները, որում նշվում է՝ պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն): 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում