Մասնագիտական կարծիք՝ կենգուրուների անկման հնարավոր պատճառների վերաբերյալ

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

«Մեկ Առողջություն» կոալիցիան հրապարակել է նախնական կարծիք՝ Երևանի կենդանաբանական այգում կենգուրուների անկման հնարավոր պատճառների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

Հայտարարության մեջ ասվում է․ «Հասանելի տվյալների նախնական հետազատության և վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ Կենդանաբանական այգում երեք կենգուրուների անկումը չէր կարող պայմանավորված լինել այգու աշխատակիցների կողմից բռնած շների հարձակումով կամ այդ շների կողմից հասցված մարմնական վնասվածքներով:

Ակնհայտ է, որ կենգուրուների դիերի վրա առկա առերևույթ վնասվածքները կարող էին պայմանավորված լինել խոշոր առանձնյակներից կազմված շների ոհմակի կամ այլ տեսակի կենդանիների ոհմակի կամ մեկ առանձնյակի հարձակումով կամ մարդկային միջամտությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը, «Մեկ Առողջություն» կոալիցիան կոչ է անում պատկան մարմիններին իրականացնել ստեղծված իրավիճակի բազմակողմանի և ԱՆԱՉԱՌ հետաքննութուն և հիմնվել ՄԻՄԻԱՅՆ փորձագիտական եզրակացությունների արդյունքների վրա:

«Մեկ Առողջություն» կոալիցիան շարունակում է հետևել Երևանի կենդանաբանական այգում և դրա շուրջ իրավիճակի զարգացմանը և դրան կանդրադառնա մոտ ապագայում»։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը չբացառեց նման հավանականությունը՝ ընդգծելով, որ ԵԿԱ հաղորդագրությունները չեն պնդել, որ հենց հայտնաբերված կենդանիներն են վնասել այգու բնակիչներին։ Մեզ հայտնեցին նաև, որ շուտով պատրաստ կլինի ՍԱՏՄ անասնաբուժական ծառայության կողմից իրականացված հետազոտության արդյունքները, ինչից հետո հավանաբար հնարավոր կլինի ասել ավելին։  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում