Հոկտեմբեր ամսին գրանցվել են ապօրինի ծառահատման հարյուրավոր դեպքեր

Հոկտեմբեր ամսվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում գրանցվել են ապօրինի ծառահատման դեպքեր։ Մասնավորպես «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում հայտնաբերվել է 9, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 330, «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 142, «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 49, «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 1 և «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 4 հատված ծառ:

Դեպքերի վերաբերյալ արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական և իրավապահ մարմիններին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում