Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի օրենքի այսպիսի կոպիտ խախտման համար․ Մանե Թանդիլյան

«Համաձայն ՀՀ Բյուջետային համակարգի մասին օրենքի «Բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը»»,- հայտնել է ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Վերջինս նաև մանրամասնել է․ «Հիմք ընդունելով վերը նշված կարգավորումը, հաշվարկի արդյունքում 2020թ. բնապահպանական ծախսերի ծրագրերը պետք է լինեն 54 մլրդ ՀՀ դրամ: Այն ինչ, այսօր նախարարը ներկայացնում է մոտավորապես 16 մլրդ ՀՀ դրամի ծախս, որը պակաս է 38 մլրդ ՀՀ դրամով:

Ինչպես է ստացվում, որ օրենսդիրի կողմից եզակի երաշխիք ունեցող այս ծախսը չեն կարողանում ի կատար ածել:

Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի օրենքի այսպիսի կոպիտ խախտման համար.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որ ծրագիր չի ներկայացնում,

ՀՀ ֆինանսների նախարարությունը, որ մերժել է ներկայացրած ծրագիրը, թե՞ կառավարությունը…

Շարունակվում են 2020թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծի նախնական քննարկումները:

Ընթանում է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում