Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում արտակարգ դեպք է տեղի ունեցել (տեսանյութ)

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի կոմբինատի չորացման տեղամասի տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:03-ին, մարվել՝ 12:40-ին: Այրվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող մոլիբդենի խտանյութի չորացման պահեստի ձյութապատ երկաթյա կառուցատարրերը և մոլիբդենի փոշին (150 քմ մակերես):

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում