Պատգամավորները հանդիպել են Ամուլսարի հանքավայրի ճանապարհը փակած քաղաքացիների հետ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Մերի Գալստյանը հայտնել է, որ երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի, Մարիա Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպում է կայացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ:

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»,- մանրամասնել է նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում