Ի՞նչ փոխհամաձայնություն է եղել Տեսչական մարմնի և «Լիդիան Արմենիայի» միջև. Էկոլոգ-իրավաբան

Փաստաբանական իմ երկարատև պրակտիկայում սա առաջին դեպքն է, որ պետական մարմինը /այն էլ Վարչապետի ենթակա մարմինը/ չի պաշտպանում իր ընդունած որոշումը, հատուկ ամեն ինչ անում է /հայցի պատասխան չի ներկայացնում, չի մասնակցում դատական նիստերին/, որ վճիռը հակառակ կողմի օգտնին լինի և հետո ասեն դատարանի վճիռ կա, ի՞նչ կարող ենք անել:

Հարց է ծագում ինչպե՞ս է ստացվում, որ մեկ այլ վարչական գործով, նույն Ընկերության հետ կապված, ՇՄ նախարարին պաշտպանում են` մեկ տարի շարունակ աշխատանքի ժամին, պետական միջոցների հաշվին բոլոր նիստերին մասնակցում են, նախարարության 3-5 աշխատող, ակտիվ միջնորդություններ են գրում և Ընկերության հետ նույն տեսակետն են հայտնում Ջերմուկի 19 բնակիչների դեմ, իսկ Տեսչական մարմնի օրինական որոշումը չեն պաշտպանում ընդհանրապես:

Սա պետության, ժողովրդի, բնության դեմ դիտավորյալ հակաօրինական գործողություններ են:

Պետք է պարզել ինչու՞ Տեսչական մարմինը չի մասնակցել նշված գործի քննությանը, ո՞վ է այդ հանձնարարությունը իրենց տվել, ի՞նչ փոխհամաձայնություն է եղել Տեսչական մարմնի և Ընկերության միջև, դրա համար մեղավոր պաշտոնատար անձիք պետք է պատասխանատվություն կրեն:

Այս վճիռը, եթե ուժի մեջ մնա ու նախադեպ դառնա լուրջ ական է այսօրվա իշխանության, Կառավարության, ժողովրդավարության համար` իրենց բոլոր որոշումները դատարաններում խոցելի կդառնան:

 

Էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում