2020թ-ին նույնպես Սևանա լճի «ծաղկում» է կանխատեսվում

«Կանխատեսվում է, որ Եվրամիությունից ակնկալվող 5 միլիոն եվրո դրամաշնորհը նույնպես կուղղվի Սևանա լճի մաքրման հետ կապված խնդիրներին։ Միաժամանակ, հաստատել ենք հաջորդ տարի ափամերձ ավելի մեծ տարածքների մաքրում անտառածածկից։ Դա նույնպես կնվազեցնի ճնշումը Սևանի վրա։ Բայց միանշանակ է, որ աղտոտումների ծավալները, որ գալիս է տասնյակ համայնքներից և այլ աղբյուրներից, պետք է նվազեցվի կտրուկ։ Եթե չնվազեցվի, ռիսկերը շատ մեծ կլինեն»,- հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարն անդրադարձել է նաև Սևանից ջրի բացթողումների հարցին և նշել, որ լճից բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր և ամենայն հավանականությամբ այլևս կարիք չի լինի ջուր բաց թողնել: Է.Գրիգորյանի խոսքով՝ Սևանա լիճն այս պահի դրությամբ 5սմ-ով ավելի է, և ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին, բայց կանխատեսումներով կլինի դրական հաշվեկշիռ։

«Քանի որ անդրադարձաք այդ թեմային, ես ուզում եմ մի փոքր մանրամասնել: Սկզբից երբ պարզ էր, որ մենք լավ տեմպով ենք գնում, առաջին տպավորությունն այն էր, որ դա տեղի է ունենում եղանակային պայմանների շնորհիվ: Բայց հետագա վերլուծությունները ցույց տվեցին, որ ընդհակառակը, եղանակային պայմանները շատ անբարենպաստ են եղել: Այդ առումով ստացվում է, որ սա այն օպերատիվ միջոցառումների արդյունքն է, որ մենք տարվա սկզբում մի քանի սթրեսայինհ խորհրդակցություններից հետո որոշեցինք ձեռնարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում