Բեզասղոցի գործադրմամբ հատել է ծառերը և տեղափոխել իր տան բակ

Հոկտեմբերի 11-ին` ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ»-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 3-ին անտառում շրջայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 63 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը` ժամը 15.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակչի: Նա բացատրություն է տվել, որ սեպտեմբերին Եղեգնուտ գյուղի հարակից «Մքոյի թալա» կոչվող հանդամասից բեզասղոցի գործադրմամբ հատել է նշված ծառերը և տեղափոխել իր տան բակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

Նշանակվել է մասնագիտական ստուգում, պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում