Ապօրինի հատումների կասկածով ոստիկանները բերման են ենթարկել անտառապահին

Ս.թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նոյեմբերյանի անտառտնտեսության», «Զիկատար» անտառպետության 2-րդ պահաբաժնից «Ղամշու Թալա» սարամասի ժամանակավոր կացարանների մոտակայքում, հայտնաբերել են արմատախիլ արված, կոճղարմատից հատված, առանց անտառտնտեսության համապատասխան կնիքի, 33 և 36 սմ տրամագծով 2 հաճարենի: Ժամը 19.30-ին ոստիկանություն բերման են ենթարկվել 41-ամյա մի տղամարդու և 33-ամյա անտառապահին։ Վերջինս հայտնել է, որ նշված ծառերն ապօրինի հատվել են իր գիտությամբ։ Վնասի չափը պարզվում է:

Նույն օրը՝ ժամը 21.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված Նավուր գյուղի 44-ամյա բնակչի վարած, առանց հաշվառման համարանիշների «ԳԱԶ 66» ավտոմեքենան։ Նա փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մոտ 6 խմ փայտանյութը հատել է Արծվաբերդի անտառտնտեսության Նավուր անտառպետության 2-րդ պահաբաժնի քամատապալ ծառերից: Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում