Բենզասղոցով մանրացրել է և ավտոմեքենայով իր տան բակ տեղափոխել (տեսանյութ)

Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան փողոցից, փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու։ Փայտանյութի համար նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն հավաքել է «Ավերի թալա» կոչվող հանդամասից․ բենզասղոցով մանրացրել է և ավտոմեքենայով իր տան բակ տեղափոխել:

Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում