«Փայտ չկա․ փայտը էժան էր, որովհետև գողանում էին»․ նախարարի կոչը՝ տնտեսվարողներին

«Փայտ չկա․ փայտը կար, էժան էր, որովհետև գողանում էին, ապօրինի հատում էին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ արձագանքելով պատգամավորներից մեկի ահազանգին, թե ներկայում գյուղաբնակները չեն կարողանում փայտ գնել ձմեռվա համար, քանի որ այն թանկացել է ու նույնիսկ դժվար է գտնել։ 

Պատգամավորն ակնարկեց, որ կառավարությունը որևէ սուբսիդիա տրամադրի գյուղացիներին՝ նշելով, որ ժամանակին մեքենաներով փայտը տանում էին ու վաճառում գյուղերում ու ակնարկեց, ։ Նախարարը պատասխանեց, որ Երևանում էլ փայտ չկա, բայց երևանցիները սուբսիդիա չեն ստանում ջեռուցման համար։

Նախարարն այնուհետև իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կոչ եմ անում տնտեսվարողներին՝ վառելափայտին փոխարինելու համար արտադրել կամ ներկրել բրիկետներ, պալետների և ջեռուցման այլ աղբյուրներ,

Տնտեսական օգուտներ ստանալուն զուգահեռ, կարող եք էականորեն նվազեցնել անտառների վրա ճնշումը»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում