«Հայանտառ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի։ Հիշեցնենք, որ 2018թ․-ի նոյեմբեր ամսին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել անտառագետ Արեգ Կարապետյանը։ 

Այժմ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վահե Մացակյանը։ Պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2018թ․-ի հուլիսի 11-ին վերջինս նշանակվել է ԲՆ Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ 2019թ․-ի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Արեգ Կարապետյանի պաշտոնը լքելու մասին տեղեկություններ հրապարակված չեն։ 

Վահե Մացակյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում։

Կրթություն

1992-2002թթ.- Լոռու մարզի գ.Եղեգնուտի միջնակարգ դպրոց

2002-2007թթ.- Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիական ֆակուլտետ, ագրոնոմիա մասնագիտություն

2007-2010թթ. – Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրա՝
անտառագիտություն մասնագիտություն

2010թ.- «Անտառվերականգնման արդյունավետ ուղիների մշակումը Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի
անտառի վերին գոտում» թեմայով ատենախոսությունը պաշտպանելով` ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն

2011թ.- Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի»
պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող

2011–2013 թթ.- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների
հաշվառման և կադաստրի վարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ

2013թ-2018թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ

2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է ԲՆ Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ

2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

Հեղինակել է 4 գիտական հոդված

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 որդի

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում