Ոստիկանությունն ապօրինի որսված 2 կաքավ է հայտնաբերել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի և բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ստուգայցի արդյունքում Գորայք համայնքի Սառնակունք բնակավայրի դաշտամիջյան ճանապարհահատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին է հրավիրվել Սառնակունք գյուղի 41-ամյա մի բնակիչ: Նա ներկայացրել է 2 կաքավ և հայտնել, որ դրանք նույն օրը նշված տարածքից որսացել է ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի, «ԻԺ» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով:

Ներկայացված թռչուններն ու հրացանը վերցվել են: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում