Չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ լոր

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս.թ. սեպտեմբերի 17-ին հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։ Քաղաքացիներ Ա.Մ.-ն և Մ.Հ.-ն չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ լոր։ Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը և 4 հատ լորն առգրավված են։ Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում