Ծովինարում բոյկոտել են «Գեոմայնինգ»-ի լսումները (ֆոտո)

«Գեղարքունիքի մարզի Ծովինար և հարակից համայնքների բնակիչները թույլ չտվեցին, որ Ծովինար համայնքում կայանա Գեոմայնինգ ՍՊԸ-ի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման սահմաններում 2019-2021թթ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Հանրային քննարկումը կազմակերպելու նպատակով համայնք էին այցելել Գեոմայնինգ ՍՊԸ-ի ներկայացուցիչները։ Ներկա էր նաև ներկայացուցիչ Շրջակա միջավայրի նախարարությունից։ Հանրային քննարկման չկայացման վերաբերյալ կազմվեց արձանագրություն, որի տակ ստորագրեցին ներկաները, կնիքվեց համայնքապետարանի կողմից, ապա հանձնվեց Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչին»,- այս մասին հայտնում է Մարտունի Ինֆոտունը։

Հիշեցնենք, որ հայտով ընկերությունը նախատեսում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, կապար և մոլիբդեն որոնել հանքերևակման մոտ 195 կմ2 (19 483.56 հա) տեղամասում՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում: «Գեոմայնինգ»-ը Վարդենիսի հանքերևակման տարածքում մետաղներ որոնելու հայտ ներկայացրել էր նաև 2015 և 2017 թթ-ին: Այս ընկերության հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն է, որը նախկինում շահագործում էր Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում