«Հրդեհը դեռ մարված չէ՛, սակայն այն չի տարածվում»․ նախարարի տեղակալ

«Օգոստոսի 26-ի առավոտյան Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը նույն օրը ժամը 20։40-ին մեկուսացվել է, այսինքն կանխվել է կրակի հետագա տարածումը։

Այսօր, օգոստոսի 27-ի առավոտյան հրդեհաշիջման աշխատանքները վերսկսել են, ներկայում մարվում են մեկուսացված տարածքի ներսում մնացող օջախները, մասնավորապես հողով են ծածկվում ծխացող կոճղերը։

Հրդեհը դեռ մարված չէ՛, սակայն այն չի տարածվում»,- հայտնել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 06:30-ից Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին մասնակցում են 45 փրկարար, 5 լեռնափրկարար և թիվ N զորամասի 26 զինծառայող: 

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 26-ին, ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Կապան-Շիկահող-Մեղրի մայրուղու և Ներքին Հանդ տանող ճանապարհի խաչմերուկի մոտակայքում։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում