Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին

«Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և օրգանական քիմիայի ինստիտուտի մասնագետները՝ գիտության դոկտորներ, միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի շահագործման վերաբերյալ, որն էլ ուղարկել էին Քննչական կոմիտե։

Լաբորատորիայի վարիչ տ.գ.թ. Գուրգենյան Նինել»,- այս մասին հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը։ 

Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ եզրակացության տեքստը ինստիտուտի մասնագետները հավանաբար այժմ չեն կարող հրապարակել, քանի որ քրեական գործը դեռ չի ավարտվել։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում