Կարևոր․ Կառավարությունը «Էլարդի» եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն

«Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ.

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հավանականության մասին։ Վարչապետի խոսքերը սուր քննադատության և բացասական վերաբերմունքի արժանացան հասարակության տարբեր շերտերի կողմից։ 

Նիկոլ Փաշինյանը նաև գրել է․ «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը:

Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում