Արմավիրի մարզում ապօրինի որսի դեպք է հայտնաբերվել

«Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք։ Քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։

Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են»,- այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում